Պատմություն

Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը ստեղծվել է 1929թ. Լենինականում` տեղի տեքստիլ ֆաբրիկայի համար կադրեր պատրաստելու նպատակով: Առաջին շրջանավարտները` թվով 12 հոգի, տվել է 1932 թվականին: Քոլեջը 93 տարիների ընթացքում կադրեր է պատրաստել 22 մասնագիտությունների գծով` պրակտիկորեն բավարարելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների պահանջարկը:

1951թ. տեխնիկումը տեղափոխվում է Գլինկայի 2 հասցեում գտնվող ներկայիս ուսումնական շենք: Աստիճանաբար բացվում են նոր մասնագիտություն-ներ: Իր գոյության ընթացքում տեխնիկումը տվել է մոտ 20 հազար շրջանավարտ:

Քոլեջի շրջանավարտները ստանում են միջին մասնագիտական կրթություն և իրավունք ունեն իրենց ընտրած մասնագիտությամբ աշխատելու ժող տնտեսության ցանկացած բնագավառում:

Ավանդական մասնագիտություններին զուգահեր շուկայի պահանջներին համահունչ քոլեջում ներդրվել են բնակչության սպասարկման, ապահովագրության , տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին վերաբերող նորագույն մասնագիտություններ:

Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը համանման մասնագետներ պատրաստող քոլեջների համար մշտապես ծառայել է, որպես ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպման կոորդինացիոն կենտրոն:

Այսօր էլ քոլեջի առաջատար դասախոսները լուրջ դեր ունեն համակարգում մոդուլային ծրագրերի ներդրման գործում:

Վերջին 15 տարիների աշխատանքի փորձը վկայում է, որ քոլեջի շրջանավարտները ժող տնտեսության ցանկացած բնագավառում ոչ միջին մրցունակ են, այլև աչքի են ընկնում իրենց ինտելեկտուալ դաստիարակությամբ, հայրենասիրությամբ և բարոյակամային բարձր հատկանիշներով: