Ընտրեք Ձեր ապագան այսօր
Կրթությունը գանձ է, աշխատանքը՝ բանալին
Ընթացակարգ
Քոլեջի ուսումնական գործընթացը կազմակերպվում է առկա ուսուցմամբ հիմնական կրթության (9 ամյա) հիմքով (ուսման տևողությունը 3 կամ 4 տարի) և միջնակարգ կրթության (12 ամյա) հիմքով (ուսման տևողությունը 2 կամ 3 տարի) հետևյալ մասնագիտություններով՝
| Առկա ուսուցում |
|---|
| Հաշվապահական հաշվառում |
| Հագուստի մոդելավորում և նախագծում |
| Դիզայն (ըստ ճյուղերի) |
| Սպասարկման կազմակերպում (մենեջերի որակավորում) |
| Ապահովագրական գործ |
| Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում |
| Գործավարություն օտար լեզվի խորացված ուսուցմամբ |
| Հագուստի պատրաստման տեխնոլոգիա |
| Կոշիկի արտադրության տեխնոլոգիա (կոշկակարի որակավորում) |
| Կարի արտադրության տեխնոլոգիա(դերձակի որակավորում) |
Ընդունելությունը կատարվում է ատեստատի գնահատականների մրցույթով առանց ընդունելության քննությունների, բացի «Հագուստի մոդելավորում» և «Դիզայն» մասնագիտություններից, որտեղ դիմորդները քննություն են հանձնում նկարչությունից:
2024թ. սեպտեմբերի 1-ից քոլեջի վճարովի համակարգով սովորողների տարեկան ուսման վարձի չափը սահմանված է համաձայն նշված սանդղակի.
| ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ | ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ |
|---|---|
| Հագուստի պատրաստման տեխնոլոգիա | 200 (Երկու հարյուր հազար) |
| Հագուստի մոդելավորում և նախագծում | 250 (Երկու հարյուր հիսուն հազար) |
| Դիզայն(ըստ ճյուղերի) | 280 (Երկու հարյուր ութսուն հազար) |
| Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրավորում | 280 (Երկու հարյուր ութսուն հազար) |
| Հաշվապահական հաշվառում | 250 (Երկու հարյուր հիսուն հազար) |
| Ապահովագրական գործ | 250 (Երկու հարյուր հիսուն հազար) |
| Սպասարկման կազմակերպում | 250 (Երկու հարյուր հիսուն հազար) |
| Գործավարություն օտար լեզվի խորացված ուսուցմամբ | 250 (Երկու հարյուր հիսուն հազար) |
Հեռակա ուսուցմամբ ընդունելությունը կատարվում է հետևյալ մասնագիտություններով՝
| Հեռակա ուսուցում |
|---|
| Հաշվապահական հաշվառում |
| Ապրանքագիտություն |
| Հագուստի մոդելավորում և նախագծում |
Քոլեջում տարեկան ուսման վարձը հեռակա ուսուցմամբ 200000 դրամ